Աշգաբադում նոյեմբերի սկզբին նախատեսված ԱՊՀ Երկրների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: Գագաթնաժողովի օրվա տեղափոխության հարցը քննարկվել է հոկտեմբերի 30-ին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի եւ ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւի կողմից: Ինչպես հայտնում է թուրքմենական հեռուստաընկերությունը, գագաթնաժողովի օրը տեղափոխվել է ԱՊՀ գործադիր կոմիտեի խնդրանքով:
Լեբեդեւի խոսքով, տեղափոխման նպատակն է այդ համաժողովներին առավել մանրամասն նախապատրաստումը, փաստաթղթերի պատրաստություն, որոնք կքննարկվեն գագթնաժողովի ընթացքում: գործադիր կոմիտեից հոկտեմբերի 26-ին հայտնել են, որ նոր օրը համաձայնեցվել է Համագործակցության երկրների ղեկավարնեի հետ, սակայն հետաձգման պատճառը չի նշվել: Reuters գործակալությունը կրկին ենթադրել է, որ հետաձգման պատճառը կարող է լինել Ռուսաստանի նախագահի առողջական խնդիրները:
Նախկինում գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը հետաձգել է արտասահմանյան մի շարք այցելություններ առողջական խնդիրների պատճառով: Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը լուրջ խնդիրներ ունի մեջքի շրջանում եւ հնարավոր է վիրահատական միջամտության կարիք կունենա: Կրեմլը այս տեղեկատվությունը չի հաստատել:





























