Հունգարիան փորձում է լուծել իր տնտեսական խնդիրները` քաղաքացիություն, ավելի ճիշտ` պետական պարտատոմսեր վաճառելով, որի դիմաց առաջարկում է քաղաքացիություն տրամադրել: Դրա համար անհրաժեշտ է նվազագույնը 250 հազար եվրոյի պարտատոմսեր գնել:

Ինչպես գրում է Daily Mail-ը, փորձագետների կարծիքով, ամենաշատ գնորդները կլինեն Չինաստանից, քանի որ դա Եվրամիությունում ապրելու եւ աշխատանքի իրավունք ստանալու ամենաարդյունավետ միջոցը կդառնա:

Հունգարիան այս պահին Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ պարտքն ունեցող երկիրն է: Պարտքը միլիարդավոր եվրոներով է գնահատվում, հայտնում է gazeta.ru-ն:

Միաժամանակ, ԵՄ-ում խիստ դժգոհ են Հունգարիայի նման քայլից: «Դա ԵՄ անդամակցության ապշեցուցիչ չարաշահում է, այն ավելորդ անգամ ընդգծում է Եվրամիության եւ նրա աշխատանքի անկատարությունը», – ասել է Մեծ Բրիտանիայի պահպանողականների կուսակցության անդամ Փրիթի Փաթելը: