Դուբլինում դեկտեմբերի 6-7-ին կկայանա ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը (ԵԱՀԿ ԱԳՆԽ):

ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի ամենամյա թվով 19-րդ նիստը տեղի կունենա ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Իմոն Գիլմորի հրավերով:

Ինչպես հայտնել է ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը, խորհրդակցության ընթացքում նախարարները կքննարկեն կազմակերպության գործունեությունը ընթացիկ տարում եւ կներկայացնեն անվտանգության հարցերի վերաբերյալ ազգային տեսակետներ: Իռլանդիան կազմակերպության հաջորդ տարվա նախագահությունը  կփոխանցի Ուկրաինային: