Բանանը գլոբալ տաքացման արդյունքում միլիոնավոր մարդկանց համար կարող է դառնալ սննդի աղբյուր: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Սննդային անվտանգության հանձնաժողովի հաշվետվության մեջ:
Փորձագետների տվյալներով` հիմնական սննդի ` եգիպտացորենի, բրնձի եւ ցորենի արտադրությունը զարգացող երկրներում կարող է նվազել: Բանանը ունակ է փոխարինել մի շարք առանցքային մթերքների եւ երկրի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ աստիճանաբար առավել կարեւոր դեր կստանա գյուղատնտեսության մեջ , հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մի շարք այլ մշակաբույսեր նույնպես ունակ են փոխարինել ընդունված մթերքները. Հարավային Ասիայում ցորենը կարելի է փոխարինել մանիոկայով, իսկ Աֆրիկայում կովի սիսեռը փոխարինել սոյայի լոբով:




























