Հարավային Կորեայում ձերբակալվել է 37-ամյա  տղամարդ, ով կասկածվում է  մի քանի մլն մարդու անձնական տվյալների հավաքագրման մեջ: Կորեացին տվյալները հավաքել է որոնողական  Google համակարգի միջոցով:

Հարվային Կորեայի` Կիմ ազգանվամբ քաղաքացու կալանավորումը իրականացվել է  երկրի իրավապահ մարմինների կողմից հոկտեմբերի 30-ին, հաղորդում է Digit-ը:

Հետաքննության տվյալներով, ձերբակալվածը 2,5 տարվա ընթացքում հավաքել է 8,84 մլն մարդու  տվյալները` օգտվելով ընդամենը Google որոնողական համակարգի կայքից: Տղամարդու հանած  տեղեկատվության մեջ ընդգրկված են մարդկանց անունները, գրանցման տվյալները, հասցեները եւ լուսանկարներ:

Այն հարցին, թե ինչ նպատակով է նա հավաքել այդ տվյալները, տղամարդը պատասպանել է, որ  նպատակ չուներ այդ տվյալներից  նյութական շահույթ ստանալ:

Հաղորդվում է, որ Կիմը առանձնացված կենսակերպ է վարել, տնից դուրս չի եկել: Բացի տվյալների մեծ բազայից, նրա բնակարանում հայտնաբերվել է նաեւ պոռնոգրաֆիկ բնույթի բազմաթիվ ֆիլմերի սկավառակներ: