Ամուր ընտանիքների գրավականը շատ երեխաներն են, իսկ շատ երեխաների գրավականը ընտանիքի եւ ամուսնության ամրությունը: Սակայն մենք խնդիր ունենք, քանի որ մեր հարսնացուները պառավել են մոտ հինգ տարով:Այս մասին այսօր` հոկտեմբերի 31-ին հրավիրված ասուլիսին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով, եթե նախկինում հարսնացուի միջին տարիքը 20-21 տարեկան էր, հիմա միջին տարիքը հասել է 28-ի: «Իսկ, երբ կինը ուշ է ծնում պարզ է , որ առողջական վիճակը նրան թույլ չի տա շատ երեխաներ ունենալ այնքան, որ ցանկանա»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Նա նաեւ նշեց, որ գենդերային հավասարությունը բերում է նրան, որ կինը ընտանիքի եւ երեխաների փոխարեն ընտրում է  կարիերան, ինչը խանգարում է երեխա ունենալուն: «Կառավրությունը, եթե օրենք ընդունի, գոնե մինիմալ գումար ֆիքսի բազմազավակ ընտանիքների համար, այլ պատկեր կունենանք»,- առաջարկեց Ահարոն Ադիբեկյանը: