Հոկտեմբերի 30-ին ժամը 21.09-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետեւանքով տուժել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ ժամը 10.00-ի սահմաններում Մառնեուլի-Սադախլո ավտոճանապարհի 18-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի 27 ՕՕ 835 պ/հ ավտոմեքենան դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը` ՀՀ քաղաքացի, 1986թ. ծնված Արթուր Տոնոյանը եւ ուղեւորը` Վրաստանի քաղաքացի, Մառնեուլի քաղաքի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել են։

Մյուս ուղեւորները` ՀՀ քաղաքացի, 1975թ. ծնված Հայկ Փասյանը եւ Վրաստանի քաղաքացի, 1982թ. ծնված Զամիր Տախմազիսը տեղափոխվել են Մառնեուլի քաղաքի հիվանդանոց: