«Ո՞ր օրվանից են մեր պատգամավորները բժիշկ-հոգեբան դարձել» ,- ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսպես արձագանքեց լրագրողների այսօրվա այն հացադրմանը, թե ԱԺ մարդու իրավունքների եւ եվրաինտեգրման հանձնաժողովի մի քանի պատգամավորներ այցելել են կալանավորներ Նաիրի եւ Կարեն Հունանյաններին, ու մամուլին հայտնել, որ հատկապես Կ. Հունանյանը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է:
Ըստ Հ. Թովմասյանի՝ պատգամավորներն իրավունք ունեն այցելել ցանկացած պատգամավորի, եւ ինքը որեւէ արգելք չի հարուցում: Հարցին, թե արդյո՞ք նախարարն ինքը չի ցանկացել այցելել հոկտեմբերի 27-ի գործով կալանավորվածներին, արդարադատության նախարարն ասաց, որ այդ անձինք իր համար «սովորական կալանավորներ են, ինչպես մնացած 4600-ը»: Հ. Թովմասյանն ասաց, որ ինքը բժիշկ չէ, ու նման դեպքերում ապավինում է բժիշկների, այլ ոչ թե պատգամավորների եզրակացությանը:




























