Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է հրամանագիր Կարեն Ղարայանին ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու մասին` դադարեցնելով նրա` ԼՂՀ Գերագույն դատարանի դատավորի լիազորությունները: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: