Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-ին երեկոյան ժամերին, նոյեմբերի 2-ի գիշերը` առանձին շրջաններում, նոյեմբերի 3-5-ը օրվա ընթացքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին հատվածներում`մառախուղ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նոյեմբերի 1-ի գիշերը,նոյեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան շրջաններում կլինի 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ը ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5, գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երեւանում՝նոյեմբերի 1-ին երեկոյան ժամերին, նոյեմբերի 2-ի գիշերը հնարավոր է,իսկ նոյեմբերի 3-5-ը օրվա ընթացքում սպասվում է անձրեւ, առանձին հատվածներում՝ մառախուղ:Նոյեմբերի 1-ի գիշերը, նոյեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանցտեղումների եղանակ:




























