«Սենդի» փոթորիկը երեքշաբթի սկսել է կորցնել իր ուժը՝ մոլեգնելով Փենսիլվանիայում եւ շարժվելով Կանադայի կողմը, սակայն իր սեւ գործն արդեն հասցրել է անել: Նա պատմության մեջ կմտնի որպես պատմական՝ Նյու Յորքում իր կատարած ավերածությունների պատճառով, որտեղ ծովի ալիքի տակ է մնացել ԱՄՆ-ի ամենաթանկ անշարժ գույքը:
Ինչպես հաղորդում է «The Charlotte Observer»-ը, մարդիկ ցնցվել են՝ տեսնելով Bayliner զբոսանավի տեսքը, որն ալիքը նետել է բետոնի վրա: Զբոսանավի վառելիքն սկսել է դուրս հոսել:
«Այս ինչ հոտ է»,- բացականչել է Բելլա Խարաջյանը: Նրա 27-ամյա դուստրը՝ Միլենան շորով փակել է քիթը: Մայր ու դուստր գիշերն անցկացրել են Բրայթոն Բիչի շրջանում գտնվող շենքի երկրորդ հարկի բնակարանում, մինչ մյուս բնակիչները խմբվել էին նրանց բնակարանի մոտ՝ իմանալով որ հայաստանցիները գիտեն անգլերեն եւ կարող են հասկանալ նորությունները:
Խարաջյանը բողոքում է, որ այլալեզու բնակիչներին (բացի անգլալեզու եւ իսպանալեզու բնակիչներից) օգնություն չի ցուցաբերվում: Մասնավորապես խոսքը հայ եւ ուզբեկ հարեւանների մասին է: «Ես մի փոքր հասկանում եմ անգլերեն եւ դիտելով նորությունները՝ չեմ տեսնում, որ որեւէ մեկն օգներ մեզ»,-ասել է Բելլա Խարաջյանը:





























