Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.30-ին, Աճառյան փողոցում տրոլեյբուսի վարորդը  կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 75-ամյա  ուղեւորուհին սրահում վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 30-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Ղարիբջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա մի կնոջ  եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.30-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 70 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դանիել Վարուժան եւ Մալաթիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 30-ին, ժամը 21.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: