Այս տարվա հունվար- սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ծնվել է 30906 երեխա։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշը նվազել է 3 տոկոսով։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության եւ մարդահամարի բաժնի  պետ Կարինե Կույումջյանը, նշելով, որ մահացած նորածիների թիվը կազմել է 623, որը 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակասել է 4 տոկոսով:

Նրա խոսքերով, ծնելիությանգգործակիցը կազմել է 1000 մարդուն՝ 12,6։ իսկ մահացության մակարդակը կազմել է 20 815, որը նախորդ տարվա համեմատությամբ 0,8 տոկոսով պակաս է։ Նա նշեց, որ նվազել է նաեւ մանկական մահացությունը՝ ընդամենը 346, համեմատած նախորդ տարվա 373-ի հետ,  մահացության ցուցանիշը նվազել է 7,2 տոկոսով։

2012թ.-ի 9 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 13828 հազար ամուսնություն, որը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 6,6 տոկոսով, իսկ ամուսնալուծությունները ավելացել են 3,1 տոկոսով՝ կազմելով 2441 դեպք։

Հիշեցնենք, որ Երեւանում հունվար- սեպտեմբեր ամիսներին ծնվել է 110603 երեխա, իսկ մահացածների թիվը մայրաքաղաքում կազմել է 6774։