Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավարուհի ու ընդդիմադիր Քսենիա Սոբչակի մայրը՝ Լյուդմիլա Նարուսովան պաշտոնապես դադարեցրել է պարտականությունները Դաշնային խորհրդում։ Վալենտինա Մատվիենկոն անձամբ իր երախտագիտություն է հայտնել նրան երկարատեւ ու արդյունավետ աշխատանքի համար ու պարգեւատրել պատվոգրով։

Հոկտեմբերի 31-ի ծրագրային նիստին Նարուսովան չի ներկայացել։ Մատվիենկոն ներկայացրել է Բրյանսկի շրջանի նոր սենատորին, ով կզբաղեցնի Նարուսովայի տեղը։ Նոր սենատորը ՌԼԴԿ խմբակցության անդամ Միխայիլ Մարչենկոն է, ով ավելի վաղ առաջադրվել էր Բրյանշչինայի նահանգապետի պաշտոնում, սակայն իր թեքնածությունից հրաժարվեց ՝ հօգուտ ներկայիս նահանգապետ Նիկոլայ Դենինինի։ Իսկ փոխարենը՝ «Եդինոյա Ռոսիա»-ի ներկայացուցիչները խոստացան, որ նրա պատրաստակամությունը հաշվի կառնվի մարզային ընտրություններում, հաղորդում է Vesti.ru-ն։

Հիշեցնենք, որ Լյուդմիլա Նարուսովան Սանկտ-Պետերբուրգի նախկին նահանգապետ Անատոլի Սոբչակի այրին է ու սենատորի պաշտոնում է եղել շուրջ 10 տարի։ 2002թ.-ից նա Դաշնային խորհուրդը ներկայացրել է Տուվայում, իսկ 2010թ.-ից՝ Բրյանսկի շրջանում։