Մոսկվայում կաշառք ստանալու ժամանակ ձերբակալվել են բուհերի դասավանդողներ` ՄՊՀ-ի Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դեկանի ուսումնական հարցերով տեղակալ Միխայիլ Բաշրաթյանը եւ Աշխատանքի եւ Սոցիալական հարաբերությունների ակադեմիայի փիլիսոփայության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Վիկտոր Բարիսը:
Դասավանդողները կասկածվում են կաշառքի շոռթման մեջ: Հետաքննության վարկածով, նրանք ոմն երիտասարդից 30 հազար դոլար են պահանջել Աշխատանքի եւ Սոցիալական հարաբերությունների ակադեմիայի ասպիրանտուրա ընդունվելու, լավ ուսման, պատրաստի թեկնածուականի, ՄՊՀ-ում պաշտպանելու համար, հաղորդում է «Լենտա.ru»-ն:
Հոկտեմբերի 15-ին երիտասարդը դրամաշոռթման մասին հայտնել է ոստիկանությանը: Նրան խորհուրդ են տվել ձեւացնել, որ իբր համաձայն է վճարել: Հոկտեմբերի 30-ին գումարը ստանալու պահին դասավանդողները ձերբակալվել են:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ՄՊՀ-ի աղբյուրը հայտնում է, որ առավոտից երկրի գլխավոր բուհում աշխատում է Քննչական մարմինը: Աղբյուրը նաեւ հայտնել է, որ ձերբակալված Միխայիլ Բաշարաթյանը չի մտնում բուհի թեկնածուական ոչ մի խորհրդի մեջ եւ հետեւաբար, չէր կարող մասնակցել ասպիրանտների գիտական աշխատանքների քննարկմանն ու պաշտպանությանը:





























