Ղազախական «Արկանկերգեն» սահմանակետում սահմանապահների սպանության գործի հետաքննությունն ավարտվել է: Գործը դատարան է ուղարկվել:
Ինչպես հայտնում է Ղազախստանի գլխավոր դատախազությունը, սպանության մեջ կասկածող սահմանապահի` Վլադիսլավ Չելախի դատը բաց կլինի, որին կմասնակցեն երդվյալ ատենակալներ:
«Ղազախստանի Գլխավոր ռազմական դատախազությունը հայտնում է, որ 2012 թ-ի հոկտեմբերի 2-ին ավարտվել է զինծառայող Վ.Վ Չելախի նկատմամաբ քրեական գործի հետաքննությունը: Նրան ընդհանուր առմամբ մեղսագրվել է քրեական օրենսգրքի 9 հոդված»,-ասվում է վարչության հաղորդագրության մեջ, փոխանցում է «գազետա.ru»-ն:
Հիեցնենք, որ մայիսի 30-ին Ղազախստանի եւ Չինաստանի սահմանին այրված էր հայտնաբերվել սահմանապահ «Արկանկերգեն» անցակետը, որտեղ ամառային շրջանում ծառայում են 15 զինծառայող: Հրդեհի վայրում հայտնաբերվել է 14 զինվորների մարմինները: Իսկ ոչ հեռու գտնվող որսորդական խրճիթում հայտնաբերվել է անտառապահի մարմինը:
Վլադիմիր Չելախն այս զորամասի միակ զինվորն է, ով կենդանի է մնացել: Նա ձերբակալվել է եւ իբր ընդունել է սպանությունների մեղքը: Հետագայում նա հրաժարվել է իր ցուցմունքներից եւ հայտնել է, որ ոչ մեկին չի սպանել:





























