Մոսկվայի Խորոշեւո-Մնեւնիկի շրջանային բաժնի ոստիկանները հաշվեհարդար են տեսել ադրբեջանցու նկատմամբ, սպանվածի դիակը պահել անտառում ու մեքենան վաճառելու նպատակով տարել Մոսկվա։ Քննության արդյունքում՝ սպանության, մարդու առեւանգման ու շորթման կասկածանքով, ձերբակալվել են 3 ոստիկան։
Պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն սպանության կասկածյալները, այնպես էլ նրանց ղեկավարությունը։ Մոսկվայի ոստիկանապետ Անատոլի Յակունինը հոկտեմբերի 31-ի անցկացրել է ժողով, որի արդյունքում աշխատանքից հեռացվել են 5 սպաներ։ Նա որոշում է ընդունել նոր որակավորում անցկացնել աշխատակիցների շրջանում, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը։
Ինչպես հաղորդում է «Dni.ru»-ն, քննության տվյալներով, մոսկովյան ոստիկանները փրկագին ստանալու համար առեւանգել են Ադրբեջանի քաղաքացուն, իսկ այնուհետեւ սպանել ու թաղել նրան։ Այս տարվա սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, 5 երիտասարդներ Մոսկվայից մեքենայով ուղղեւորվել են մոտակա բնակավայրերից մեկը։ Ճանապարհին նրանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի արդյունքով 4 կասկածյալները սպանել են տուժողին, իսկ նրա BMV 530 մակնիշի մեքենան քշել Մոսկվա՝ այնուհետեւ վաճառելու նպատակով։ Հայտնի է, որ տուժողին ոստիկանները հասցրել են դանակի 80 հարված։





























