Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կնոջ` Լի Սոլ Չժուի վերջին լուսանկարը հարավկորեացի լագրողներին այն մտքին է դրդել, որ նա հղի է:
Հիշեցնենք, որ երկարատեւ ընդմիջումից հետո Լի Սոլը հանրության առաջ հայտնվել է հոկտեմբերի 30-ին: Նա կրում էր երկար բեժագույն վերարկու, ինչպիսին սովորաբար կրում են Հյուսիսային Կորեայում հղի կանայք: Թեեւ, ականատեսների խոսքով, դժվար է միանշանակ ասել, որ Կիմ Չեն Ընի կինը երեխա է սպասում: Եթե հաշվի չառնենք «հատուկ» վերարկուն, ապա Հյուսիսային Կորեայի առաջին տիկինը ուներ սովորական տեսք եւ պահվածք, նշում է «Վեստի.ru»-ն:
Ինչպես գրում է LifeNews –ը, վկայակոչելով հարավկորեական լրատվամիջոցներին, նկարների վրա պարզորոշ երեւում է, որ երկրի առաջին տիկինը, երկար վերարկոյով ամեն կերպ ձգտում է թաքցնել կլորիկ փորիկը:
Կորեական տեղեկատվական գործակալությունների ներկայացուցիչները նշում են այն փաստը, որ քաղաքական գործչի կինը հանրության առաջ է դուրս եկել ֆիզիկական լավագույն կեցվածքով. կնոջ դեմքը լավ այտուցված է եղել:
Կառավարական անանուն աղբյուրը հաստատել է Լի Սոլ Չժուի հղիությունը, սակայն առաջին տիկինը դեռեւս հրաժարվում է ինչ որ կերպ մեկնաբանել այդ իրավիճակը:





























