Սարմենի փողոցի սեփական տներից մեկի տանիքում այսօր` հոկտեմբերի 31-ին, ժամը 10:50-ի սահմաններում, հայտնաբերվել է 30-ամյա Էդգար Թադեւոսյանի դին՝ կախված վիճակում: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ինչ վերաբերում է ինքնասպանություն գործածի` նախկինում քննիչ աշխատելուն, ապա ոստիկանության լրատվական ծառայությունից այդ մասին ոչինչ չհայտնեցին` նշելով, որ հաղորդագրության մեջ նշված է, որ նա այս պահին չի աշխատում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: