Երեւանի քաղաքապետարանում եւ 12 վարչական շրջաններում աշխատում են 1975 հոգի՝ ամսական 150 հազ. դրամ միջին աշխատավարձով: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային Ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Նրա տեղեկացմամբ՝ աշխատավարձի ընդհանուր ֆոնդը 3,8 մլրդ դրամ է, որից 598 մլն դրամ ստացվում է ՀՀ պետական բյուջեից՝ որպես սուբվենցիա:
Փողոցների ընթացիկ լուսավորման նպատակով Երեւանին պետական բյուջեից տրամադրվելու է 3,28 մլրդ դրամ սուբվենցիա: 1,69 մլրդ դրամ է տրամադրվելու Երեւանի արտաքին լուսավորման նպատակով: լուսավորվում են 116 փողոցներ, 15 այգիներ, մոտ 200 բակեր՝ 5,6 հազ. լուսատուների միջոցով: Միայն էլեկտրաէներգիայի ծախսը կազմում է 715 մլն դրամ:





























