Պակիստանյան իսլամական «Ջամաթ ուդ-Դավա» բարեգործական ընկերության նախագահ Հաֆիզ Մուհամեդ Սայիդը, որի գլխի համար ԱՄՆ իշխանություններն սահմանել էին 10 մլն դոլար պարգեւ, իր օգնությունն է առաջարկել «Սենդի» փոթորկի պատճառած վնասների փոխհատուցման համար։ Ու դա առաջարկել է դրամական տարբերակով՝ պատրաստակամությամբ 10մլն դոլար հատկացնել։
Ինչպես հաղորդում է CNN-ը, ԱՄՆ-ը իշխանությունները Սաիդին մեղադրում են Հնդկաստանի Մումբայի քաղաքում մի շարք ահաբեկչական գործողությունների իրականացման մեջ։ Այսպես, 2008թ.-ի նոյեմբերին այդ գործողությունների հետեւանքով զոհ են գնացել 170 մարդ, այդ թվում նաեւ ԱՄՆ քաղաքացիներ։ Ահաբեկիչները, զինված նռնակներով ու ավտոմատներով, մի շարք հարձակումներ են իրականացրել քաղաքի հյուրանոցներում, երկաթուղային կայարաններում, հիվանդանոցներում, կինոթատրոններում ու բնակելի շենքերում.
«Մենք առաջարկում ենք մեր օգնությունն ու օժանդակությունը փոթորկից տուժածներին։ Եթե ԱՄՆ կառավարությունը համաձայնվի, ապա մենք աղետի գոտի կուղարկենք մեր բժշկներին, փրկարարներին, ինչպես նաեւ՝ սնունդ ու դեղորայք»,- հայտնել է Սայիդը՝ «Ջաքմատ ուդ-Դավա»-ի պաշտոնական կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ-ը իր պատմության մեջ ամենախոշոր դրամական պարգեւը խոստացել է հենց Սայիդի գլխի համար։ ԱՄՆ իշխանությունները նման խոշոր գումար պատրաստ են վճարել նաեւ եգիպտացի Այման ազ-Զավահիրիի գլխի համար, ով գլխավորում է «Ալ-Քայդան»։




























