Նիգերիայի հյուսիս-արեւմուտքում ավազակները մի ողջ գյուղ են ոչնչացրել, սպանվել է 20 մարդ: Մինչեւ ատամները զինված տասնյակ մարդիկ ներխուժել են Կաբուրու բնակավայրի տները, եւ սպառնալով զենքով, խլել են նրանց զարդերն ու գումարները:

Հանդուգն կողոպուտից հետո հանցագործները սառնասրտորեն հաշվեհարդար են տեսել իրենց զոհերի հետ. Կողոպտված բնակիչներին գնդակահարել են, իսկ գյուղի ավագին՝ թրատել, հաղորդում է НТВ-ն:

Այդ նիգերիական շրջանը վաղուց է քրեական ճանաչում ստացել: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս տարվա հունիսին Զամֆարա նահանգում արդեն նմանատիպ հարձակումներ կատարվել են: Այն ժամանակ ավազակները գրոհել էին միանգամից մի քանի բնակավայրեր, զոհվել էր 27 մարդ: