Ադրբեջանցի քաղաքագետ, Արեւմտյան համալսարանի պրոֆեսոր Ֆիքրեթ Սադիխովը, հոկտեմբերի 31-ին, ՌԻԱ Նովոստիի Ինտեգրացիոն պրոցեսներին նվիրված հեռուստակամուրջի ընթացքում, փորձել է որոշակի նենգափոխված թեմաների միջոցով մեղադրել Հայաստանին։
Պրոֆեսորը, ով ըստ հավանականության վիրավորված լինելով, որ ելույթ է ունենում Հայաստանի ներկայացուցիչ՝ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովից հետո, առիթը բաց չթողեց ամեն ինչում մեղադրել Երեւանին։ Առիթն այն էր , որ իր ելույթի ժամանակ հայ քաղաքագետը, ներկայացնելով ԽՍՀՄ նախկին երկրների իրավիճակը, նշեց, որ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ։ Միայն մեկ՝ «սահման» բառի հիշատակումը բավարար էր, որ առաջացներ ադրբեջանցու կատաղությունը. «Այն, որ սահմանները փակ են, մեղավոր է միայն Հայաստանը։ Ոչ ոք սահմանները միտումնավոր չի փակել»,- հայտնեց նա։ Սադիխովի ելույթը ընդհատեց հաղորդավարը՝ խնդրելով վերադառնալ բուն թեմային։





























