ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած նոր պետությունների վիճակն ընդհանուր բնութագրումներ ուներ՝ տնտեսության եւ ՀՆԱ-ի կտրուկ անկում, ներքին եւ արտաքին հակամարտություններ, իսկ Հայաստանի դեպքում՝ նաեւ փակ սահմաններ: Այս մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ինտեգրացիոն գործընթացներին նվիրված հեռուստակամուրջի ժամանակ:
Նրա խոսքով, ԱՊՆ-ն, որպես նախկին ԽՍՀՄ երկրների միջեւ կապերի պահպանման դաշտ, այնքան էլ հաջող զարգացում չի ունեցել: Միաժամանակ, ի հայտ է եկել բազմաշերտ համագործակցության պրակտիկա, այսինքն ընդհանուր կազմապերկության շրջանակում ի հայտ են եկել նոր կառույցներ՝ ՀԱՊԿ, Մաքսային միություն:
Քաղաքագետի փոխանցմամբ, ԱՊՀ տարածքում ինտեգրման համար առանցքային տարր կարող են դառնալ տնտեսական նախագծերը: Դա արդեն կարող է հիմք դառնալ քաղաքական ինտեգրացիայի համար: Մյուս ուղղությունը հումանիտար համագործակցությունն է:
Մարկարովը նշել է, որ նոր մշակութային ընդհանրության քարոզչություն պետք է տարվի, որում պետք է ներգրավել ոչ թե ավագ, այլ երիտասարդ սերնդին:




























