Բրիտանական հնագետները, որոնք փնտրում էին Ռիչարդ 3-րդի գերեզմանը, բախվել են անսպասելի առեղծվածի։ Պարզվել է, որ նրանց հայտնաբերած աճյունների մնացորդների մի մասը կանացի են։
Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, խոսքը վերաբերվում է երկու մարդկային կմախքների, որ հայտնաբերվել է Լեստեր քաղաքի ավտոկանգառի տեղում։ Մի քանի դար առաջ այստեղ գտնվել է վանք, ու կարծիք կա, որ 1485 թ.-ին Բոսվորտի մոտ տեղի ունեցած ճակատամարտում սպանված միապետը հենց այստեղ է թաղվել։
Առաջին կմախքի վրա գիտնականները հայտնաբերել են բազմաթիվ վերքերի հետքեր, ինչպես նաեւ ողնաշարի վնասվածքներ, այնպիսին՝ ինչպես եղել է Ռիչարդ 3-րդի մոտ, ուստի նրան հաճախ անվանել են նաեւ «կուզիկ» մականվամբ։ Բայց ահա երկրորդ կմախքը ապշեցրել է գիտնականներին ։ Նրանք հայտնել են, որ կնոջ ինքնությունը հնարավոր չէ բացահայտել, գրում է NEWSru.com-ը։




























