«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 31-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ չեն կնքվել: Ընդհանուր առմամբ՝ դոլարը շարունակում է պահպանել կայունությունը 405-406 դրամի միջակայքում: Այսպես՝ բորսայում դոլար առաջարկվել է 405.50 դրամով, սակայն գնորդ չի գտնվել: Դոլարի պահանջարկի փոխարժեքը կազմել է 405,25 դրամ:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը կայունացել է 404,5-406,5 դրամի միջակայքում:
Forex միջազգային շուկայում դոլարի փոխարժեքը ակում է ապրել՝ «Սենդի» փոթորկի եւ բորսայական առեւտրի ժամանակավոր կասեցման պատճառով: Եվրոյի փոխարժեքն աճել է մինչեւ 1,299 դոլար:
Ռուսաստանի միջբանկային շուկայում եւս դոլարը կորցրել է դիրքերը: Դոլարն այսօր գնահատվում է 31,3028 ռուբլի:





























