Նոյեմբերի 1-10-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կկայանա BAGHDAD 39th INTERNATIONAL TRADE FAIR ցուցահանդեսը:

Զարգացման հայկական գործակալությունից հայտնում են, թե հայկական ընկերություններն առաջին անգամ կմասնակցեն այս միջոցառմանը: Նշյալ միջոցառումը հնարավորություն կընձեռի հայ գործարարներին ներկայացելու իրենց ներդրումային եւ գործարար առաջարկները, ինչպես նաեւ կնպաստի առեւտրատնտեսաական հարաբերությունների զարգացմանը: Ցուցահանդեսի ընթացքում հայ գործարարները հանդիպումներ կունենան նաեւ մասնավոր եւ պետական մարմնի ներկայացուցիչների հետ:

Ցուցահանդեսին մասնակցում են հետեւյալ ընկերությունները` «Վեդիշին» (շինարարություն), «Եվրոստան-Ույուտ» (շինարարություն) , «Վեյա» (բազմաբնույթ առեւտուր), «Քարոլինա գրուփ» (սննդի վերամշակում), «Եվրոթերմ» (հյութերի արտադրություն), «Հայասի», Էներգիայի գիտական հետազոտության ինստիտուտ, «Արմռուսգազպրոմ», Զարգացման հայկական գործակալություն, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Բամո գրուփ» (շինարարություն), «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարան: