Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտնի հոլիվուդյան դերասան Շոն Փենին առաջարկել է ՄԱԿ-ում Բոլիվիայի պատվավոր դեսպանը՝ քոքի օրինականացման հարցերով: Այս մասին խոսք է գնացել Լա Պասեում տեղի ունեցած նրանց հանդիպման ժամանակ, որտեղ դերասանը ժամանել էր հումանիտար առաքելությամբ:
Մորալեսը կարծում է, որ քոքի տերեւներ ծամելը Բոլիվիայի մշակութային ժառանգության մասն է: Նա նույնիսկ ՄԱԿ-ի թմրամիջոցների վերաբերյալ կոնֆերանսում անձամբ քոքի տերեւ է ծամել: բոլիվիայի նախագահը վերջերս վերընտրվել է Բոլիվիայում կոկի արդյունաբերության միության ղեկավար, մինչ այդ այդ պաշտոնը նա զբաղեցրել է 16 տարի: Միաժամանակ, նա իր երկրում ակտիվորեն պայքարում է քոքի ոչ լեգալ արդյունաբերողների դեմ, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Մորալեսը ցանկանում է նաեւ, որ Շոն Փենը Չիլիի իշխանություններին համոզի Բոլիվիային դեպի Խաղաղ օվկիանոս ելք տա, որը նա կորցրել է 19-րդ դարի վերջին տեղի ունեցած պատերազմի հետեւանքով, հաղորդում է Lenta.ru-ն:
Բոլրիվիայի հաջորդ խնդրանքն է՝ աջակցել, որպեսզի իրականություն դառնա ԱՄՆ-ում գտնվող Բոլիվիայի նախկին նախագահ Գոնսալո Սանչես դե Լոսադայի արտահանձնումը: Նրան մեղադրում են 2003 թվականին հակակառավարական հանրահավաքների ժամանակ տասնյակ ցուցարարների սպանության համար: Բոլիվիայում չի կարելի դատել հեռակա կարգով, իսկ ԱՄՆ-ը հրաժարվում է նախկին նախագահին հանձնել Բոլիվիային:
Թե ինչ է պատասխանել Շոն Փենն այս բոլոր առաջարկներին, լրատվամիջոցներին հայտնի չէ:
Նշենք, որ հոլիվուդյան դերասանը Հայիթիում բարի կամքի դեսպան է:





























