Պեկինյան «Չժունգո Ցզյադե» աճուրդում, որը «Սոթբիսից» եւ «Քրիստթիից» հետո արվեստի իրերի վաճառքով աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում, սենսացիա է դարձել կայսերական թրի վաճառքը, որը պատրաստվել է Մանչժուրյան Ցին (1644-1911 թթ.)դինաստիայի Ցյանլունա 6-րդ կայսեր անձնական հսկողությամբ, ով կառավարել է 59 տարի: Ինչպես հայտնել է «Չայնա Դեյլի» թերթը, թուրը վաճառվել է 48,3 մլն յուանով ( 7,7 մլն դոլար):
Այդ թրերի մեծ մասը (90 օրինակ) պահպանվում է Պեկինի կենտրոնում գտնվող Գուգուն թանգարանում, որը կայսերական ձմեռային պալատների համալիր է: Միայն մեկը, որը վաճառվել է, պատկանել է մասնավոր անհատի, որի անունը անհայտ է եղել, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Ցինյան կայսերը պատկանող այսքան մեծ թվով սառը զենքերը պատահական չեն: Դա նրա կառավարման դարաշրջանի ինքնատիպ խորհրդանիշն է, որը բնութագրվում է մշտական զավթողական արշավանքներով: Ցինյան զենքի զոհեր են դարձել Տիբեթը, Ջունգարիան, Կաշգարիան:
Աճուրդում եւս մեկ թանկարժեք իր է դարձել Բուդդայի արձանը, որը նույնպես պատկանել է Ցյանլունա կայսրին: Բուդդան վաճառվել է 10,8 մլն յուանով (ավելի քան 1,7 մլն դոլար):





























