Սաուդիան Արաբիայում Այն-Դոր գյուղում հարսանիքի ժամանակ հյուրերի մահվան պատճառ է դարձել  տոնակատարության ժամանակ օդ կրակելու ավանդույթը:

Հիշեցնենք, որ հաղորդվել էր հոսանքի հարվածից 24 մարդու մահվան մասին: Հյուրերը, փորձելով դուրս գալ շինությունից, բռնել են մետաղական դռնից, որը բարձր լարման տակ է հայտնվել պոկված բարձրավոլտ կաբելի պատճառով:

Ինչպես պարզաբանում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, բարձրավոլտ կաբելը կտրվել է  օդ կրակելու հին արեւելյան ավանդույթի պատճառով: Ավանդույթի զոհ է դարձել 25 մարդ:

Արդյունքում լուսավորության սյան էլեկտրական կաբելը  դիպչել է շինության  մետաղական դռանը, որտեղ այդ ժամանակ տոնական արարողությունն է ընթացել: Հոսանքատար գծերի կտրվելու հետեւանքով կարճ  միացում է տեղի ունեցել, ինչի պատճառով հրդեհվել է շինության մոտակայքում գտնվող տրանսֆորմատորային ենթակայան:

Սարսափահար հյուրերը, հիմնականում կանայք եւ երեխաները, վազել են  միակ մուտքի ուղղությամբ: Մարդիկ մահացել են ակնթարթորեն` հոսանքահարվելով լարման տակ գտնվող դռնից: Բոլոր զոհվածները մեկ կլանի  ներկայացուցիչներ են: Բժիշկների  եզրահանգմամբ, զոհերի  ինքնության իդենտիֆիկացիայի համարան հրաժեշտ կլինի ԴՆԹ-ի անալիզ իրականացնել: