Հետազոտելով ծովային որդի էմբրիոնային զարգացումը, գիտնականները պարզել են, որ ծովային որդի, ձկան, գորտի եւ մարդու մարսողական օրգանների զարգացման գործընթացներն իրար շատ նման են, ինչպես նաեւ այն, որ այդ գործընթացների համար պատասխանատու են նույն գեները:

Այս բացահայտումն ամբողջությամբ խառնում է մարսողական համակարգի զարգացման մասին մինչ այդ եղած պատկերացումները, քանի որ նախկինում համարվում էր, որ մարսողությն օրգանների էմբրիոնային զարգացման տեսակով բոլոր երկկողմանի սիմետրիկ (բիլատերալ) օրգանիզմները բաժանվում են առաջնային բերան եւ երկրորդային բերան ունեցողների, գրում է NEWSru.com-ը:

Առաջին խմբի օրգանիզմներում բլաստոպորը (սաղմի առաջնային բերանը) սովորաբար վերածվում է բերանի, իսկ երկրորդների մոտ առաջնային բերանի տեղում առաջանում է հետանցքը, իսկ բերանն ինքնուրույնաբար ի հայտ է գալիս մարմնի առջեւի մասում:

Որդերին ուսումնասիրողներին դեռեւս չի հաջողվել պարզել բերանի եւ հետանցքի առաջացման հերթականությունը, սակայն էվոլյուցիոն կենսաբանները համարում եմ, որ նոր տվյալները մարդու ստամոքսի առաջացման ժամանակը հետ են տանում մինչեւ 500 մլն տարի: