Մոսկվայի եւ Փարիզի դիրքորոշումները մոտ են Սիրիայի հարցում. երկու երկրներն էլ համարում են, որ չի կարելի թույլ տալ, որ այդ երկիրը փլուզվի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ռուս-ֆրանսիական համագործակցության խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսում: Նա նշել է նաեւ, որ երկու երկրների դիրքորոշումները համընկնում է նաեւ Սիրիայում ճգնաժամի պատճառով տարածաշրջանում ահաբեկչության ռիսկի տարածման հետ կապված:
«Սիրիայի հարցում մենք ունենք մոտ դիրքորոշումներ եւ մոտեցումներ: Մենք չենք ցանկանում թույլ տալ, որ այդ երկիրը փլուզվի եւ մասնատվի ըստ էթնո-կրոնական չափանիշի: Չենք ցանկանում, որ սիրիական ճգնաժամը լիբիական սցենարի նման հանգեցնի ահաբեկչության տարածման այդ տարածաշրջանում»,-հայտարարել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Իր հերթին, Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Ռուս-ֆրանսիական համագործակցության խորհրդի նիստի ընդհանուր նպատակը մի շարք հարցերում ընդհանուր դիրքորոշումների որոնումն էր:





























