Hայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերություններին եւ բարձր գնահատել երկկողմ փոխգործակցության մակարդակն ու զարգացման դինամիկան:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետը ներկայացրել է Հայաստանի պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները, որոնք իրենց շարունակությունն են ունենալու նաեւ 2013 թվականին: Կողմերը կարեւորել են ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը եւ, մասնավորապես, այն ծրագրերի իրականացումը, որոնք նպատակաուղղված են օժանդակելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:





























