«Kia» ընկերությունը գաղտնազերծել է հինգ մոդելների հատուկ տարբերակները, որոնք նվիրված են «DC Entertainment» ստուդիայի  մտացածին «Արդարության լիգայի» կոմիքսների սուպերհերոսներին:

Ինչպես հաղորդում է  «autosite»-ը, ներկայացվել է «Kia Forte Koup» -ը` նվիրված Ֆլեշին, հինգդռնանի «Rio»-ն եւ «Forte»-ն` նվիրված համապատասխանաբար Ակվամենին եւ Քիբորգին, ինչպես նաեւ «Soul»-ը` Կանաչ լապտերի եւ «Optima» մեդելը` Բեթմենի համար: Առաջին երկու մոդելների մշակմամբ զբաղվել է  ամերիկյան «West Coast Customs» սրահը:  Մյուս մեքենաները պատրաստել են «Rides Magazine» եւ «Super Street» ամսագրերի մասնագետները:

Բոլոր ավտոմեքենաները կվաճառվեն բարեգործական աճուրդում: Հիմա «Kia»-ն եւ «DC Entertainment»-ն աշխատում են «We Can Be Heroes» բարեգործական նախագծի վրա, որի նպատակը Սոմալիում քաղցի դեմ պայքարն է:

«Kia Forte Koup»-ը` Ֆլեշի համար

«Rio»-ն` Ակվամենի համար

«Forte»-ն` Քիբորգի համար

«Soul»-ը` Կանաչ լապտերի համար

«Optima»-ն` Բեթմենի համար