Հայտնի ռուս թատերական գործիչ, ռեժիսոր Յուրի Լյուբիմովը դուրս է եկել կոմայից: Այս մասին հայտնել են նրան բուժող բժիշկները: Նրանց խոսքով, Յուրի Լյուբիմովը շնչում է ինքնուրույն եւ շփվում է:

Ավելի վաղ բժիշկները հայտնի ռեժիսորի վիճակը ծայրահեղ ծանր էին գնահատել: Ներկայումս նա ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակում է: Բժիշկներն անում են ամեն հնարավորը, որպեսզի օգնեն Լյուբիմովին հաղթահարել ճգնաժամը, հաղորդում է Vesti.ru-ն: Ռեժիսորը հիվանդանոցում է արդեն երկու շաբաթ:

Սեպտեմբերի  վերջին Տագանկայի թատրոնի հիմնադիր եւ նախկին ղեկավար Լյուբիմովը նշել է իր 95-ամյակը:

Նախորդ աշնանից նա Մեծ թատրոնում սկսել է «Իշխան Իգոր» բեմադրության փորձերը,, որի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 16-ին: