Թուրքիայում տեղական իշխանության աշխատակից Իդրիս Կանբերօղլուն մշակել եւ «No frost» համակարգի սառնարան-դագաղների արտադրություն է դրել: «Գործարանը» հնարամիտ վարպետը բացել է հինց իր ավտոտնակում:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Կանբերօղլուն հավաստիացնում է, որ իր կողմից պատրաստված դագաղները արդյունաբերական կարգով թողարկվող նմանատիպ դագաղներից տարբերվում են նրանով, որ շարժիչը հնարավոր է անջատել դագաղից եւ հնարավոր է պահպանել տրված ջերմաստիճանը, ինչը թույլ կտա, որ մարմինը չսառցակալի:
Նա նաեւ ասել է, որ ավելի շատ պատվերներ ստանում է մզկիթներից եւ Գերմանիայում բնակվող թուրքերից:





























