Հայաստանում ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը հեռու է իդեալականից:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով 2013թ. պետբյուջեում ՀՆԱ-ի նկատմամբ պետեկամուտների հարաբերակցությունը: Հիշեցնենք, որ կառավարության կանխատեսմամբ, 2013թ-ին պետեկամուտների հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ ծրագրվում է  21.88%, 2012թ` 20.73% -ի եւ 2011թ-ի` 20.51%-ի դիմաց:

Նա ավելացրեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ 2013թ-ից ուժի մեջ կմտնի «Եկամտահարկի մասին» օրենքը, ըստ որի Հայաստանում առաջին անգամ նվազագույն աշխատավարձը կհարկվի: «ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը շարունակում է հեռու մնալ իդեալականից արդեն տարիներ շարունակ»,-ավելացրեց Մինասյանը: