Լիբիայի համընդհանուր ազգային կոնգրեսը ձայների մեծամասնությամբ հաստատել է կառավարության նոր կազմը : Վարչապետ Մուհամեդ Ալի Զեյդանի առաջարկած նախարարների նոր ցուցակը բավականին զիջողական է եւ հարմար է ինչպես լիբերալներին, այնպես էլ իսլամականներին, հաղորդում է Reuters-ը:
Նիստը տեղի է ունեցել ֆորսմաժորային պայմաններում, քանի որ կառավարության նոր կազմի հաստատման ընթացքում կոնգրեսի շենքի դիմաց ցույց էր տեղի ունենում՝ ընդդեմ այդ որոշման: Բողոքողներին հաջողվել է նույնիսկ սրահ ներխուժել:
Հսկիչներին հաջողվել է նրանց դուրս հանել դահլիճից, միջադեպի արդյունքում տուժածներ չկան: Ցուցարարներին հանդարտեցնելու համար օդ են կրակել: Այդ պայմաններում նիստն ստիպված անցկացրել են «արագացված ռեժիմով» եւ նախատեսվածից շուտ են ավարտել, հաղորդում է rbc-ն:




























