Կոլումբիական Պրադերա քաղաքում հոկտեմբերի 31-ի պայթյունի հետեւանքով երկու մարդ զոհվել եւ 34-ը վիրավորվել են, հիմնականում՝ երեխաներ։

Պայթուցիկը հեծանիվներով տեղ են հասցրել անհայտ երկու անձինք:  Իշխանությունները չեն բացառում, որ ահաբեկիչները Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերից (ԿՀԶՈՒ) են: 

Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական մասում` տեղական այգուց ոչ հեռու: Ահաբեկչության պահին այգում եղել են երեխաներ, որոնք նշում էին ավանդական «Կախարդների օրը»: Տուժած երեխաներից երկուսի վիճակն օրհասական է, նրանց հասցրել են Կալի քաղաքի հիվանդանոց, մնացածներին օգնություն է ցուցաբերվել տեղի հիվանդանոցում: 

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հարավամերիկյան երկրում արդեն կես դար է պատերազմ է ընթանում  կառավարության եւ ԿՀԶՈՒ-ի միջեւ: Իշխանության ներկայացուցիչների դեմ պայքարում  ապստամբները կիրառում են զենքի տարբեր տեսակներ, այդ թվում` պայթուցիկներ: