Քննչական կոմիտեն մտադիր է «Էկովախտա» կազմակերպության ակտիվիստ Սուրեն Ղազարյանին մեղադրանք ներկայացնել Գելենջիկում «պուտինի պալատի» երեք թիկնապահներին սպանելու սպառնալիքի համար: Այդ մասին իր բլոգում գրում է լրագրող Օլեգ Կոզիրյովը:
Ըստ նրա` բնապահպանին Գելենջիկում հարցաքննության են կանչել, որտեղ ամենայն հավանականությամբ, նրան կալանք է սպառնում: Ըստ բողոքի` բնագետը քարեր է նետել թինապահների վրա եւ սպառնացել է սպանել նրանց:
Եթե մեղադրանք ներկայացվի, ապա բավական մեծ են Ղազարյանին կալանելու հնարավորությունները: Բնապահպանը վերջերս պայմանական ժամկետի էր դատապարտվել նահանգապետ Տկաչովի տան ցանկապատի ավերման համար, եւ այդ հանգամանքը կարող է ազդել դատարանի որոշման վրա:
Լրագրողը դիմել է լրատվամիջոցներին, քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին` խնդրելով օգնել Ղազարյանին, հայտնում է «Ռոսբալտը»:
Ըստ Ղազարյանի` Սեւ ծովի մերձակայքում գտնվող օբյեկտը պատկանում է մասնավոր «Ինդոկոպաս» ընկերությանը, իսկ սկզբնապես այն կառուցել էին Ռուսաստանի նախագահի գործերի կառավարման համար: Մինչդեռ հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել էր Պուտինի եւ սեւծովյան այդ պալատի միջեւ որեւէ կապի առկայությունը:





























