ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ակադեմիայում զանգվածային կռիվ է տեղի ունեցել՝ այս տարեշրջանի առաջին ձյան կուրսանտների հետ հանդիպման «ծիսակարգի» ավարտին։

Տվյալ «ծիսակարգի» բնույթը չի հաղորդվում, բայց այն զանգվածային ծեծկռտուքով է ավարտվել, արդյունքում ԱՄՆ-ի օդուժի ապագա վերնախավի նվազագույնը 27 կուրսանտներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, գրում է eurosmi.ru-ն՝ վկայակոչելով AP-ին։

AP-ի տվյալներով՝ բոլոր տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվել։ Վնասվածքների բնույթը չի հստակեցվում, բայց տուժած կուրսանտներից մեկի մարմնին ատամների հետք է մնացել։

Առայժմ հատնի չէ՝ Ակադեմիայի ղեկավարությունն ինչպես կարձագանքի միջադեպին եւ արդյոք կպատժի ուսհաստատության «ավանդույթներն» այդքան հարգող իր սաներին։