Իտալիայում տեղատարափ անձրեւների պատճառով Վենետիկի մեծ մասում ջրհեղեղ է։

Ջուրն արդեն ծածկել է քաղաքի 58%-ը, այդ թվում՝ Սան Մարկոյի հայտնի հրապարակը։ Այժմ ջրի մակարդակը 1 մ 40 սմ-ով բարձր է  սովորական մակարդակից, վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2010-ի դեկտեմբերին, գրում է BFM.RU-ն։ Մարդիկ հեղեղված շրջաններում ստիպված են երթեւեկել փայտե հատուկ կամրջակների վրայով։

Ակնկալվում է, որ 1,1 մակարդակով «բարձր ջուրը» քաղաքում կմնա առաջիկա 15 ժամվա ընթացքում։

Շատ հյուրեր Վենետիկ են մեկնում հենց այս պահին, ասում են՝ վատ եղանակը միայն մեծացրել է քաղաքի հմայքը, հայտնում է «Առաջին ալիքը»։

Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետան», վերջին օրերին Իտալիայի ամբողջ տարածքում տեղատարափ անձրեւներ են։ Հռոմում հոկտեմբերի 31-ին հորդառատ անձրեւն ամբողջ օրը չէր դադարել, քամուց մի քանի թաղամասերում ծառեր էին  տապալվել։