Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ընդունել է, որ «Արդար Ռուսաստանից» նախկին պատգամավոր Գենադի Գուդկովին հարկային հանցագործությունների եւ անօրինական բիզնես վարելու հետեւանքով մանդատից զրկումը անհիմն է եղել:
Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետան», այս մասին հիշատակվում է ՌԴ գլխավոր դատախազության նախագահի պատասխանի մեջ` պատասխանելով ՌԴԿԿ-ի ԿԿ-ի քարտուղարի եւ պատգամավոր Վադիմ Սոլովյովի հարցմանը`կոմունսիտների վրա հարձակման գործի դանդաղ քննության վերաբերյալ:
Գրինը պաշտոնապես հաստատել է, որ բոլոր փաստերը, որոնք կարող էին հիմք դառնալ Գուդկովի նկատմամբ մեղադրանք ներկայացնելու եւ քրեական գործ հարուցելու համար, մերժվել են: Հետեւաբար, նախկին պատգամավորը հարկային հացագործություն եւ անօրինական ձեռնարկատիրական գործունեություն չի ծավալել, նշում է թերթը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ռուսաստանի Պետդուման սեպտեմբերի 14-ին պատգամավորական մանդատից զրկել է «Արդար Ռուսաստան» խմբակցության անդամ Գենադի Գուդկովին:
Ըստ իրավապահ մարմինների` Գուդկովն ապօրինի կերպով ձեռնարկատիրական գործունեության է մասնակցել: Դատախազի տեղակալ Վլադիմիր Մալինովսկին հայտարարել է, թե պատգամավորն իբր խախտել է հակակոռուպցիոն օրենսդրությունը: Նա լինելով Պետդումայի պատգամավոր` չի դադարել զբաղվել ձեռնարկատիրությամբ, եւ շարունակում է առեւտրային գործունեություն ծավալել:
Գուդկովն իր հերթին հայտարարել է, որ Գերագույն դատարանում կբողոքարկի մանդատից զրկելու որոշումը եւ պատրաստվում է սեպտեմբերի 17-ին հայց ներկայացնել:




























