Բուլղարիայում հայտնաբերվել է Եվրոպայի տարածքում գտնվող ամենահին քաղաքը: Հնագետների կարծիքով, բնակավայրը ստեղծվել է հին հունական քաղաքակրթության ստեղծումից 15 դար առաջ:

Ենթադրվում է, որ ժամանակակից Պրովադիա քաղաքից ոչ հեռու գտնվող բնակավայրն աղի արդյունահանման կարեւոր կենտրոն է եղել: Այս հնագիտական բացահայտումը կարող է բացատրել ոսկու հսկայական գանձի ծագումը, որը գտնվել է 40 տարի առաջ այդտեղից ոչ հեռու, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Համարվում է, որ հայտնաբերված քաղաքում, որը գոյություն է ունեցել մոտավորապես մ.թ.ա. 4700-4200 տարի առաջ, ապրել է 350 մարդ: Մարդիկ եռացրել են աղբյուրի ջուրը եւ օգտագործել այն աղի աղյուսների արտադրության համար, որոնք հետագայում օգտագործել են առեւտրում: Աղը պետք է եղել միսը պահելու համար: Աղն այն ժամանակ շատ արժեքավոր ապրանք է եղել, ինչը, փորձագետների կարծիքով, բացատրում է քաղաքի շուրջ բարձր պաշտպանական պատերի առկայությունը: