Լոնդոնի Christie`s աճուրդում 967 հազար դոլարով վաճառվել է  սեղանի ժամացույց, որի նախկին տերը, ընտանեկան ավանդույթի համաձայն, եղել  է ռուսական ցար Պավել 1-ինը: Ինչպես հաղորդվում է աճուրդի կազմակերպիչների կայքում, 1765 թ-ին ստեղծված ժամացույցի նախնական գինը չպետք է գերազանցեր 128 հազար դոլարը:

Ինչպես գրում է LifeNews-ը, ժամացույցը պատրաստված է  ոսկեջրած բրոնզից եւ զարդարված է  թանկարժեք քարերով եւ ադամանդներով: Ժամացույցի բարձրությունը 32,4 սմ է, իսկ լայնությունը`11,1 սմ: Աճուրդի տվյալներով` ժամացույցը  պատրաստվել է  18-րդ դարի  կեսերին այն ժամանակի նշանավոր ժամագործ Ջեյմս Կոկսի կողմից: Ժամացույցի գնորդը ցանկացել է անհայտ մնալ: