Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը կարող է դառնալ աղմկահարույց քրեական գործի դերակատար, որ հարուցվել է պաշտպանության գրետատեսչությանը պատկանող անշարժ գույքի, հողատարածքների, արժեթղթերի ցածր սակագներով իրացնելու պատճառով։ Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը։ մոտ ժամանակում նախարարին կարող են հարցաքննության կանչել։
Գերատեսության չինովնիկների չարաշահումների հետեւանքով հասցվել է 3 միլիարդ ռուբլու վնաս։ Քրեական գործի շրջանակում, արդեն որպես վկա, հարցաքննվել են ՊՆ նախարարության Գույքային հարաբերությունների դեպարտամենտի նախկին ղեկավարն ու «Պաշտպանության սերվիզ» ԲԲԸ-ի տնօրեն Եվգենի Վասիլեւին։
Իրավապահներին հետաքրքրում է, թե վաճառված գույքի թվում ինչպես է հայտնվել յուրատեսակ ու կարեւոր նշանակություն ունեցող 31-րդ Պետական ծրագրային հատուկ շինարարական ինստիտուտը, վերանորոգված տիեզերակայաններն ու օդա- տիեզերական պաշտպանության օբեկտները։
Ընկերության ճակատագրի մասին դեռ վաղ է խոսել, բայց որոշ աղբյուրներ հավաստիացնում են, որ այն կարող է վաճառվել օտարերկրյա ներդրողներին, այն դեպքում, որ ինստիտուտի մի շարք աշխատակիցներ տեղյակ են գաղտնի ինֆորմացիայի։ Այդ գործարքը դեռ չի կատարվել, քանի որ ինստիտուտի արժեթղթերի մի մասը դեռ պատկանում է պետությանը։





























