Նիդեռլանդների Դելֆթյան տեխնիկական համալսարանի գիտնականները ձեռնամուխ են եղել ինքնավերականգնվող բետոնի դաշտային փորձարկումներին: Այդ բետոնի ճաքերը փակում են հատուկ մանրէները:
Գիտնականները բետոնանյութին միկրոօրգանիզմների սպորներ են հավելել եւ կալցիումի լակտատ: Բացի նրանից, որ նյութը մանրէների համար էներգիայի աղբյուր է, այն վերամշակելիս կալցիտ է առաջանում (կալցիումի կարբոնատի ձեւերից), որի կուտակումներն էլ լցնում են բետոնի ճաքերը, գրում է BBC News-ը:
Բետոնի վերականգնմանը նպաստում է ճեղքերում խոնավության առաջացումը: Մինչ խոնավանալը նյութի սպորները գտնվում են քնած վիճակում եւ ընդունակ են տարիներով պահպանել կենսունակությունը:
Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ մանրէներն իրոք ընդունակ են կալցիտով փակել ճեղքերը, այժմ մնում է նույնը ցուցադրել լաբորատորիայի պատերից դուրս: Հեղինակների խոսքով`փորձարկումները պետք է ավարտվեն 2-3 տարում, ինչից հետո, հաջողության դեպքում, բետոնը կօգտագործվի ատադրությունում:





























