Հայաստանի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  եւ Էրեբունիի բաժնի ծառայողները  հոկտեմբերի 31-ին, ժամը 16.00-ին, Արցախի փողոցի թիվ 12 շենքի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 23-ամյա Ռոբերտ Դ.-ին, որի խուզարկությամբ, տաբատի գրպանից հայտնաբերվել է 22 սմ երկարությամբ, 11 սմ շեղբով գաղտնի փականով դանակ:

Ռոբերտ Դ.-ն խոստովանել է, որ դեռեւս չպարզված երկու անձանց հետ, սեպտեմբերի 11-ին, ժամը 13.30-ին, Արցախի փողոցի թիվ 8 շենքին հարակից ավտոտնակների մոտ, պնեւմատիկ ատրճանակի սպառնալիքի տակ, 22-ամյա մի երիտասարդից հափշտակել են 50 գրամանոց ոսկյա շղթա:

Հայտնաբերված դանակն ուղարկվել է փորձաքննության:

Ռոբերտ Դ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: