Հոկտեմբերի 31-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները,  շրջագայություն կատարելիս, Վահագնաձոր գյուղի հարակից անտառամերձ տարածքում ստուգման են ենթարկել 20-ամյա Գուրգեն Ղ.-ի «ՈւԱԶ-469»  մակնիշի ավտոմեքենան` բեռնված շուրջ  1,2 խմ փայտանյութով, որի համար Գուրգեն Ղ.-ն  համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտարարել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, փայտանյութը պատրաստել է ինքը` Վահագնաձոր գյուղի հարակից անտառում բենզասղոցով ապօրինի հատելով 1 թխկի եւ 1 կաղնենու 2 ճյուղ:

Պատճառված վնասի չափը պարզվում է:

Փայտանյութով բեռնված ավտոմեքենան Գուրգեն Ղ.-ի հետ միասին բերման է ենթարկվել բաժին:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է հետաքննություն: