Հաջորդ տարվանից պետք է սկսել պետական բուհերի խոշորացման գործընթացը: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Անխուսափելի պրոցես է, ուղղակի պետք է մի օր քաղաքական որոշում կայացնել, որովհետեւ շահարկումների եւ սիրողական կարծիքների տեղ է տալու»,- ասաց Ա. Աշոտյանը: Նրա խոսքով՝ միավորման գործընթացը պետք է հիմվի լուրջ վերլուծությունների վրա: